Հոկտեմբերի 18-ին, ժամը 8.10-ի սահմաններում, 1966 թ. ծնված Գագիկ Ս.-ի վարած «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 45-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել 1982 թ. ծնված Շավարշ Գ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենային: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից:
Պատահարի հետևանքով Շավարշ Գ.-ն, «Մերսեդես-Սպրինտեր»-ի ուղևորներ' 1995 թ. ծնված Շահանե Ս.-ն, 1998 թ. ծնված Սոնա Ա.-ն, 1998 թ. ծնված Լուսինե Հ.-ն, 1996 թ. ծնված Հրանտ Գ.-ն, 1996 թ. ծնված Մետաքսյա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ 1998 թ. ծնված Հռիփսիմե Գասպարյանը տեղում մահացել է:
Ժամը 11.10-ին նշված վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով «Հրազդան» բժշկական կենտրոն են դիմել նաև «Մերսեդես-Սպրինտեր» -ի ուղևորներ' 1997 թ. ծնված Օքսանա Մ.-ն և 1996 թ. ծնված Կարեն Մ.-ն:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն: