Մեկնարկել է «Պատանի երկրապահ» կառույցի հրամանատարասերժանտական դասընթացների հերթական փուլը։ Այսօր արդեն կառույցի սաների թիվն անցնում է 20 000-ը, եւ յուրաքանչյուր փուլի դասընթացներից հետո այս թիվն ավելանում է։ Երկրապահը, իր հետ հուշագրեր կնքած գործընկեր կառույցների մասնագետների հետ համատեղ կազմակերպում է դասընթացներն ու դրանց հետեւող քննությունների անցկացումը։ Եռամսյա գործընթացի արդյունքում լավագույն սաներն ստանում են կրտսեր սերժանտի, սերժանտի կոչումներ։