Յուրաքանչյուր մարդ գիտի, թե ինչ է փորլուծությունն ու իր կյանքում գոնե մեկ անգամ բախված կլինի այդ խնդրի հետ: Առաջացման պատճառները տարբեր են:
Ոչ ճիշտ մթերքների համակցում, աղիների խանգարում, կամ սննդակարգում որևէ հստակ բաղադրիչի առկայություն և այլն: Պատահում է այնպես, որ այդ պահին ձեռքի տակ չի լինում անհրաժեշտ դեղամիջոցներ, որոնք կարող են օգնել ազատվել վերջինիսց և այդ դեպքում հարց է առաջանում ինչպես վարվել:
Բաղադրատոմսեր, որոնք կօգնի ձեզ առանց դեղամիջոցների օգտագործման ազատվել փորլուծությունից:
1. Վերցրեք 1 թ/գ սովորական սև թեյի թուրմ,այն խառնեք մի փոքր քանակությամբ ջրի հետ ու խմեք: Այդ պրոցեդուրան կրկնեք օրական 3 անգամ: 1 օր հետո այն կօգնի ձեզ լիովին ազատվել այդ խնդրից: Սև թեյի թուրմի բացակայության դեպքում կարող եք օգտագործել ցանկացած թեյի՝ անգամ կանաչ թեյի բարձիկներ և օգտագործել վերջիններիս բաղադրությունը:
2. Փորլուծությունից օգնում է ազատվել նաև կարտոֆիլի օսլան: Եռացրեք ջուրը, վերցրեք մոտավորապես 100 գրամ ջուր ու վրան ավելացրեք 1 թ/գ օսլա, որից հետո արագ խմեք այդ խառնուրդը: Այս միջոցի մեկ անգամյա օգտագործումը կօգնի ձեզ ազատվել այդ խնդրից:
3. Վերցրեք մի բուռ բրինձ, լցրեք ջրի մեջ ու եռացրեք այն(կարևոր է, որ ջուրը չգոլորշիանա): Որից հետո բրնձով եփուկի ջուրը դատարկեք մեկ այլ ամանի մեջ և 3 ժամը մեկ խմեք մոտավորապես 100 գրամ ստացված հեղուկից: Հեղուկը խմեք այնքան ժամանակ, մինչև որ կազդուրվեք: