«Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Հայաստամի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին և նշել, որ պատրաստ է ֆուտբոլիստին խաղադաշտ դուրս բերել:
«Մխիթարյանին շաբաթ օրն ասել եմ, որ նա կխաղա «Ֆեյենորդ»-ի հետ խաղում: Ակնհայտ է՝ Մխիթարյանն այնքան էլ երջանիկ չէ, բայց նա կարողանում է ճիշտ ձևով ուղղորդել իր հիասթափությունը՝ աշխատել ու փորձել հարմարվել: Կարծում եմ՝ Մխիթարյանին մեկ լավ խաղ է պետք, որը նա կանցկացնի կամ մեկնարկային կազմում, կամ էլ փոխարինման դուրս կգա երկրորդ խաղակեսում»,-Մոուրինյուի խոսքերը մեջբերում է «Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Եվրոպայի լիգայի շրջանակներում թիմերի միջև դիմակայությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: