2017 թվականի հունվարին Սպիտակ տնից տեղափոխվելուց հետո ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կբնակվի Վաշինգտոնի հյուսիս - արեւմուտքի Քալորամայի շրջանի մենատանը, որն ունի ինը ննջարան, պատշգամբ եւ սեփական այգի: Առանձնատան ինտերիերը ձեւավորված Է առավելապես մոխրագույն եւ սպիտակ գույներով: Տան լուսանկարները հրապարակել Է The Sun բրիտանական տաբլոիդը:

Առանձնատան ընդհանուր մակերեսը կազմում Է 762 քառակուսի մետր:

Տունը պատկանում Է Ջո Լոքհարթին՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մամուլի քարտուղարին: Դրա արժեքն անշարժ գույքի վաճառողները գնահատում են մոտավորապես հինգ միլիոն դոլար:

Zillow անշարժ գույքի բազայի վերլուծաբանների գնահատումներով՝ առանձնատան վարձակալումն ընտանիքի վրա կնստի ամսական 22 հազար դոլար: