Նոյեմբերի 21-24-ը ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի նախագահ Կարին Շթրենցի հրավերով Գերմանիայում էր ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին բարեկամական խմբի անդամներ Կարինե Աճեմյանը, Հայկ Գրիգորյանը, Ռուզաննա Մուրադյանը, Կարինե Պողոսյանը, Միքայել Մանուկյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը:

 

Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթի («Կանաչներ»), Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի նախագահ, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ Կարին Շթրենցի, Բունդեսթագի մշակույթի եւ մամուլի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Զիգմունդ Էրմանի եւ գերմանական քաղաքական հիմնադրամների ներկայացուցիչների հետ:

 

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ ԳԴՀ արտաքին գործերի եւ տնտեսական զարգացման ու համագործակցության նախարարություններում:

 

ՀՀ ԱԺ պատվիրակությանն ընդունել է Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը:

 

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունն այցելել է նաեւ Բեռլինի կենտրոնում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան եւ Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարան: