Հաշմանդամների միջազգային օրվան ընդառաջ՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը այցելեց «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ, հանդիպեց ՀԿ նախագահ Գ.Գրիգորյանի, ՀԿ անդամների հետ և նրանց հանձնեց նվերներ։

 

Վարչական շրջանի ղեկավարը, դիմելով ներկաներին, նշեց.«Միավորման անդամների հետ մեկ տարվա ընթացքում մենք ունեցել ենք մի շարք հանդիպումներ, մշտապես ուշադրության կենտրոնում եմ պահել ներկայացված խնդիրներն ու աջակցություն եմ ցուցաբերել ՀԿ տարբեր նախաձեռնություններին։ Անհատապես ծանոթ եմ և տեղյակ ձեզանից շատերին հուզող խնդիրներին և մեծ հույս ունեմ, որ առկա խնդիրների լուծմանն ուղղված համատեղ ծրագրերը կյանքի կկոչվեն և կշարունակեմ հնարավորությունների սահմաններում աջակցել ձեզ»։

 

«Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ անդամներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանին՝ ցուցաբերած մեծ ուշադրության և աջակցության համար։