Ռեժիսոր և պրոդյուսեր Ատոմ Էգոյանը, ով ևս պատրաստվում է ապրիլին գալ Հայաստան (Կարդացեք նաև՝ Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը որպես դիտորդ կմասնակցեն գալիք խորհրդարանական ընտրություններին) և մասնակցել խորհրդարանական ընտրություններին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ սփյուռքահայությունն ուզում է մասնակցել առաջիկա ընտրություններին, որովհետև ուզում է, որ Հայաստանում վերջապես հասկանան, որ այդ երկրի տերը ժողովուրդն է.
«Նախ մեր քաղաքացիներին պետք է կրթել ու սովորեցնել՝ ինչպես տեր կանգնել իր ձայնին: Մենք պետք է օգտագործենք մեր բոլոր ռեսուրսները՝ այդ առաջընթացին հասնելու համար: Մենք պետք է ունենանք լավ տեղեկացված հասարակություն: Այն, ինչ կատարվեց այս տարի ամռանը, մեզ ստիպեց հասկանալ, որ մենք պետք է մեր մասնակցությունն ունենանք այդ խնդրի լուծման հարցում: Այն, ինչ կատարվեց Արսինեի հետ, (Խմբ.-Կանադահայ դերասանուհի, ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը, ով Խորենացի փողոցի արգելափակված հատվածից բերման էր ենթարկվել) կատարվում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հետ»,- ասաց նա: