«Աշխատենք միասին ավելի լավ առողջապահության և բարեկեցության համար».այս խորագիրն է կրում Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ դեկտեմբերի 7֊8-ին Փարիզում ընթացող վեհաժողովը։

 

Միջազգային, միջգերատեսչական և ոլորտային քննարկումների արդյունքում երկրները պետք է ընդունեն «Համագործակցություն հանուն երիտասարդ և ապագա սերունդների առողջության ու բարեկեցության» հռչակագիրը: Դրանում կընդգծվի առողջապահության կարևորագույն դերը սերունդների և ընտանիքների բարեկեցության ապահովման գործում:

 

Վեհաժողովին մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը։