Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ դեկտեմբերի 11-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել է Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներին եւ ազատամարտիկներին ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը:

 

Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։