Սերժ Սարգսյանի կյանքում ամենածանր օրերը եղել են մինչև երկրի ղեկավար դառնալը: Արցախում մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ իր կյանքի ամենածանր շրջանը եղել է 1992թ.-ի աշունը:
«Պետք էր որոշում կայացնել՝ որտեղ տալ ամենավճռական մարտը: Երկու ուղղությամբ էին գալիս ադրբեջանցիները»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ մտորումներից հետո որոշվել է պահել Ասկերանը, որովհետեւ երկու ուղղությամբ հնարավոր չէր:
«Ծանրությունը չէ, որ մարդուն կաշկանդում է, նեղում: Մարդուն նեղում է որոշում կայացնելու գործընթացը»,-ընդգծեց Նախագահը՝ ավելացնելով, որ բերկրանքի պահեր շատ է ապրել: