Արդեն մի քանի տարի է՝ ամեն հինգշաբթի՝ գործադիրի նիստի օրը, հաշմանդամ օդաչուները կառավարության շենքի դիմաց կանգնած՝ պահանջում են իրենց հաշմանդամության թոշակը:

 

Այսօր՝ ձմռան այս ցուրտ եղանակին, երբ ենթադրվում է, որ պետք է տանը նստած լինեին, նրանք կրկին կառավարության շենքի դիմաց կանգնած սպասում են, թե երբ լուծում կտրվի իրենց խնդրին: Այս տարիների ընթացքում օդաչուները դիմել են գրեթե բոլոր պատկան մարմիններին, հասել են մինչև անգամ նախագահական նստավայր, սակայն մինչ օրս ոչ մի քայլ չի արվել այդ ուղղությամբ:

 

Հիշեցնենք, որ օդաչուները կառավարության դիմաց իրենց բողոքն են հայտնում՝ պահանջելով վերականգնել իրենց խախտված՝ սահմանադրական իրավունքը, քանի որ իրենք հաշմանդամություն են ձեռք բերել պետական ծառայության ժամանակ։

 

Սոնա Հարությունյան