Պեկինում կայացած աճուրդում Drouot աճուրդային տունը վաճառել է Չինաստանի Ցյանլուն կայսեր կնիքը, որը կառավարել է XVIII դարում: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, լոտն աճուրդով վաճառվել է 22 միլիոն դոլարով: Դա 20 անգամ գերազանցում է հազվագյուտ իրի գնահատման արժեքը եւ համաշխարհային ռեկորդ է:
Կնիքը ձեռք է բերել չինացի հավաքորդ, որի անունը չի հայտնվում: Այն պատրաստված է կարմիր եւ դեղնավարդագույն երանգի ստեատիտից եւ զարդարված է մի քանի վիշապներով:
Աճուրդային տան ներկայացուցչի խոսքով՝ ընդհանուր առմամբ Ցյանլուն կայսրն ունեցել է շուրջ 1800 կնիք, դրանցից 700-ը կորստի է մատնվել, իսկ 1000-ը պահվում է Պեկինի Արգելափակ քաղաքի թանգարանում: