«Միասնություն» համազգային շարժման կազմակերպած հերթական կլոր սեղան-քննարկմանը՝ «Հասարակություն-Բանակ-Պետություն» խորագրով ելույթով հանդես եկավ «Ժայռ» համահայկական երիտասարդական կազմակերպության հիմնադիր Ալեքսան Մինասյանը, ով այն կարծիքին է, որ մենք չենք կարողացել հասնել նրան, որ սպան մեր պապերի երազած սպան լինի, որով կկարողանանք հպարտանալ: Խնդիրը նրա տոկունության, դիմացկունության, մտավոր կարողությունների մեջ է, որովհետև մենք միշտ շեշտադրումը արել ենք սովետական բանակի օրինակով, որտեղ ուժին, ճչալ, գոռալու մեջ է նախապատվություն տվել: Մենք սպային տեսնում ենք միայն որպես գոռացողի, հայհոյողի, զենք բռնողի և հրաման տվողի, բայց սպան պետք է լինի օրինակ ծառայողը, երբ նա դարձավ օրինակ, իր խոսքը հաստատ կկատարվի»:

 

Ըստ Ալեքսան Մինասյանի՝ ապագա սպան պետք է կտրված չլինի հասարակությունից, երբ կտրվի՝ կդառնա «գործիք»:

 

«Բանակը, վերջին հաշվով, հասարակության հայելային անդրադարձն է: Բանակը չի կարող լինել լավը, եթե չունենանք պատրաստված հասարակություն, որը երիտասարդին պատրաստում է բանակ գնալուն, դառնալու զինվոր և պաշտպան»,- ասաց Մինասյանը:

 

Սոնա Հարությունյան