Ամանորին ընդառաջ Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնում անցկացվել է տոնական միջոցառում:
Հեքիաթի ու մուլֆիլմի հերոսների կերպարներով աջակցության կենտրոնի երեխաները շնորհակալություն են հայտնել արդեն 10 տարի կենտրոնին աջակցող բարեկամների խորհրդի անդամներին:
Միջոցառմանը ներկա են եղել նաև բարեկամների խորհրդի նախագահ Բելլա Քոչարյանը, խորհրդի լավագույն բարեկամներ ու մշտական աջակիցներ Ջավահիր Ծառուկյանը, Նանի Օսկանյանը, Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանը, երգիչներ ու արվեստագետներ: