Սահարայի անապատում 1979 թվականից ի վեր առաջին անգամ ձյուն Է տեղացել: Այդ մասին հայտնել է The Independend-ը՝ հղում անելով ականատեսի՝ սիրողական լուսանկարիչ Քարիմ Բուշետատին: Իր Facebook-ում նա ձյան լուսանկարներ է զետեղել, որը տեղացել է անապատի հյուսիսում գտնվող Այն Սեֆրա ալժիրյա ն քաղաքի մերձակայքում:

 

Բուշետատի խոսքով՝ ձյունը պահպանվել է մեկ օր: «Բոլորը զարմացած Էին՝ ձյուն տեսնելով անապատում. դա շատ հազվադեպ երեւույթ է»,-ասել է լուսանկարիչը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: