Հայ-ռուսական հարաբերությունների փորձաքարերից մեկը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն է: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստի շրջանակում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:
«Ես ցանկանում եմ, որ հարցին նայենք այլ անկյան ներքո: Կան օբյեկտիվ էլեմենտներ, որոնք հնչում են եւ ունեն կյանքի իրավունք: Սրա տակ պետք է տեսնել բիզնես եւ ուրիշ ոչինչ. կա՞ն ճշմարտության տարրեր, լավ, կան, մինչդեռ հարցն ունի նաև նուրբ կողմեր։ Կան զինատեսակներ, որոնք եթե ՌԴ-ն չվաճառի, ապա Ադրբեջանը ոչ մեկից դրանք ձեռք չի բերի, բացի այդ, ավելի հոգեբանական էլեմենտ գոյություն ունի։ Եթե մեզ դնենք ադրբեջանցիների տեղը և պատկերացնենք, որ զենք ենք գնում Հայաստանի ռազմավարական դաշնակցից, ապա ստացվում է, որ ՌԴ-ն մեզ տալիս է նաև այդ զենքը կիրառելու թւյլտվություն»,- ասաց Կարեն Բեքարյանը: