«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ իր թիմն ամեն ինչ անելու է տիտղոս նվաճելու համար.

«Ցանկանում եմ, որ հաջորդ տարին որքան հնարավոր է՝ հաջող լինի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար: Հուսով եմ` կպայքարենք բոլոր տիտղոսների համար և կնվաճենք մի քանի մրցանակ: Չնայած առաջատարներին զիջում ենք, բայց թիմում չեն խոսում, թե արդեն չեն պայքարում տիտղոսի համար: Առջևում շատ խաղեր կան, այնպես որ՝ ամեն ինչ կանենք լավագույն քառյակում հայտնվելու համար:

Կփորձենք որքան հնարավոր է՝ առաջ գնալ Եվրոպայի լիգայում: Թիմիում իմ տեղի մասին չէի անհանգստանում, քանի որ մարզումներին ամեն ինչ անում էի, որպեսզի խաղամ: Տրանսֆերային արժեքս կապ չունի: Գիտեի, որ կազմում տեղը երաշխավորված չէ: Ամեն ինչ կախված է իրավիճակից»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Goal.com-ը: