Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում կանգնեցված արհեստական սուրբծննդյան եղեւնին բարձրության համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այդ մասին հայտնել է France Info ֆրանսիական ռադիոկայանը:
Եղեւնու տեղադրումից հետո դրա բարձրությունը հասել է 57 մետրի, ինչը տասը մետրով ավելի է, քան անցյալ տարվա ռեկորդակրի՝ Չինաստանի Գուանչժոու նահանգում կանգնեցված արհեստական ծառի բարձրությունը:
Կոլոմբոյում եղեւնին կզարդարեն 600 հազար գույնզգույն լամպեր: Դրա տակ կկանգնի 6-մետրանոց Սանտա Կլաուսը՝ 12 մետրանոց սահնակով: Նախագծի կազմակերպիչները եղեւնին գնահատելու են հրավիրել Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներին:
Սուրբծննդյան եղեւնու արժեքը գնահատվում է 200 հազար դոլար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: