Այսօր տեղի ունեցավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը: Ամփոփելով տարին, նախարարը ներկայացրեց նախարարության կատարած աշխատանքները, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
Անդրադառնալով մենաշնորհների առկայության վերաբերյալ հնչեցված հարցին, նախարար Կարայանը վստահեցրեց, որ շուկան բաց է.
«Շուկան բաց է: Կան միայն բնական մենաշնորհներ, մյուսները գերիշխող դիրք զբաղեցնողներ են: Երբ խոսակցություն եղավ ապրանքների գծով, ինքներդ համոզվեցիք, օրինակ՝ բանանի դեպքում: Ներկա իրականության մեջ սահմանափակումներ ու մոնոպոլիստական գաղափարներ չկան»,- ասաց Սուրեն Կարայանը:
Սոնա Հարությունյան