«Ալաշկերտ»-ի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը մարզական լրագրողների կողմից արժանացել է Armenian Football Media Awards-ի տարվա լավագույն մարզչի անդրանիկ մրցանակին:

Մրցանակը լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր մարզչին հանձնվեց:

Խաշմանյանը շնորհակալություն հայտնեց և նշեց, որ հպարտ է նման պատվի արժանանալու համար:

Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կհանձնվի Հենրիխ Մխիթարյանին:

Նշենք, որ մրցանակը սահմանվել է Totalfootball-ի նախաձեռնությամբ' France Football-ի օրինակով: