Երուսաղեմում այսօր անհայտ անձը բեռնատարը վարել է հետիոտների վրա, ինչի հետևանքով չորս 20-ամյա երիտասարդ զոհվել է, ևս 15-ը ստացել են վնասվածքներ:

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին, տեղական ոտիկանությունը հաղորդել է, որ կատարվածը ահաբեկչություն է: Իրավապահ մարմիններին հաջողվել է կրակ բացել վարորդի ուղղությամբ, վերջինս վիրավոր է:

 

 

 

Նշենք, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել կենտրոնական հրապարակից ոչ հեռու գտնվող Արմոն-հա Նացիվում: