Այս օրերի ամենաիրելի միրգը մանդարինն է: Իսկ ահա երբ իմանաք, թե որքան օգտակար կարող է լինել մանդարինի կեղևը, էլ ավելի կնախընտրեք այս միրգը:
1. Բարձր ճնշման և առիթմիայի դեպքում.
1 բաժակ թարմ կեղևի վրա 3 լիտր ջուր լցրեք և թողեք, որպեսզի թրմվի 1 ժամ: Երկու օրը մեկ անգամ ավելացրեք այս թուրմից Ձեր վաննայի մեջ և ինքնազգացողությունը զգալիորեն կլավանա:
2.Գերհոգնածության և անքնության դեպքում.
Մանր կտրատեք մանդարինի կեղևը և տեղավորեք փոքրիկ պարկի մեջ, դրեք Ձեր հանգստի վայրում և 15 րոպե շնչեք դրա բույրը: Կզարմանաք, թե որքան օգտակար ազդեցություն կունենա:
3. Ոտքերի սնկի դեպքում.
Այդ հատվածներին մանդարինի կեղև քսեք՝ օրական երկու անգամ:
4. Չոր հազի դեպքում.
2 ճ.գ. մանդարինի կեղևի վրա մեկ բաժակ ջուր լցրեք, թրմեք մեկ շաբաթ՝ մութ վայրում: Օգտագործեք օրական երեք անգամ՝ 20 կաթիլը լուծելով ջրի հետ, ուտելուց առաջ:
5.Դիսբակտերիոզի դեպքում.
Չորացրեք մանդարինի կեղևը, աղացեք սրճաղացով: Ավելացրեք այս փոշուց 1 թեյի գդալ ցանկացած ուտելիքի մեջ: Կարող եք նաև դրանով սուրճ պատրաստել: