Տարվա այս եղանակին հաճախ ենք մրսում: Շատերը տառապում են թեթև հարբուխից, կոկորդացավից և գլխացավից: Թվում է, թե այնքան էլ լուրջ հիվանդ չեք, բայց այս "մանր" տկարությունները հենց հիվանդությունն է՝ թեթև ձևով արտահայտված, որը, սակայն, հնարավոր է և բարդանա:
Կա մի շատ օգտակար ըմպելիք, որն արագ վերացնում է հիվանդության ախտանիշները, ուժ և առույգություն է հաղորդում:
Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝
• 1 նարինջ,
• 1 թուրինջ,
• 1 կիտրոն,
• 1 պճեղ սխտոր,
• 3-4սմ կոճապղպեղի արմատ,
• 1,5 ճ.գ. ձիթապտղի յուղ:
Քամեք նարնջի, թուրինջի և կիտրոնի հյութը, ավելացրեք կեղևը մաքրած և մանր քերած կոճապղպեղը, ձիթայուղն ու ճզմած սխտորը: Լավ խառնեք և միանգամից խմեք:
Կոճապղպեղի շնորհիվ ընպելիքն առույգացնում է, սխտորը և վիտամին C-ն պայքարում են վարակների դեմ, ցիտրուսների բիոֆլավոնոիդները վերականգնում են ուժերը, իսկ ձիթայուղը պաշտպանում է բջիջները և մեղմացնում ըմպելիքի համը:
Ըմպելիքը պետք է խմեք միանգամից, քանի որ, վերջիվերջո, այն սովորական հյութ չէ, այլ բուժիչ ըմպելիք:
Առո՛ղջ եղեք: