National Geographic ամսագիրը ներկայացրել է աշխարհի վեց անսպասելի քաղաքները, որտեղ կարելի է համեղ սնվել։ Ասիական երկրներից այդ ցանկում հայտնվել է Երևանը։
National Geographic-ի լրագրող Նենսի Գափթոնը Երևանում այցելել է մի շարք ռեստորաններ և սրճարաններ։ Նա Հայաստանի մայրաքաղաքը ներկայացնում են, որպես ծաղկող քաղաք՝ մատնանշելով բնական գեղեցկությունը, մշակույթը և արագ զարգացող զբոսաշրջությունը:
Օրը համեղ սննդով սկսելու համար հեղինակը խորհուրդ է տալիս ընտրել Շարլ Ազնավուրի հրապարակը, որպես կենտրոնական կետ և սկսել ամեն ինչ հենց այդ վայրից։ «Նախաճաշը կարելի է սկսել Երևանյան գեղեցիկ սրճարաններից մեկում: Կարող եք վերցնել ձեզ հետ Երևանի ուղեցույց կամ որոշ բուկլետներ՝ ճանապարհին ճիշտ կողմնորոշվելու համար»,- գրում է National Geographic-ը։ Առավոտյան նախաճաշից և զբոսանքից հետ հեղինակը խորհուրդ է տալիս ուտել խինկալի՝ չնայած այն վրացական ազգային կերակրատեսակ է։ «Օրը կարող եք եզրափակել երևանյան ռեստորաններից մեկում համեղ ընթրելով։ Այստեղ կան հայկական ավանդական ուտեստներ մատուցող գեղեցիկ ռեստորաններ, որտեղ կարելի է շատ համեղ սնվել»,- նշում է հեղինակը։
Երևանից բացի ցուցակում ընդգրկված են նաև այլ քաղաքներ՝ Բուդապեշտը (Հունգարիա), Դետրոյթը (ԱՄՆ), Սանտյագոն (Չիլի), Դաքարը (Սենեգալ) և Վիլինգթոնը (Նոր Զելանդիա)։