Հունվարի 16-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում ծուխ է նկատվում:

 

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սերո Խանզադյան փողոցի տներից մեկում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.53-ին, մարվել՝ 10.11-ին:

 

Ամբողջությամբ այրվել է ինքնաշեն փայտե տնակ: Ներսում փրկարարները հայտնաբերել են 1939 թ. ծնված Լ. Հ.-ի դին: