ԼՈւՐԵՐ.com-ի զրուցակիցն է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը.
-Պարոն Արշակյան, Ձեր կողմից հնչեցրած արտահայտությունն այն մասին, որ ՀՀ նախկին ՊՆ-ն համաձայն չի եղել Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի հետ, դարձել է քննարկումների առարկա, այդ կոնտեքստում շատերը Ձեզ մեղադրում են նախկին ընդդիմադիր հայացքները դավաճանելու մեջ:
-Այդ քննադատությունները հասարակական կարծիք ձևավորել չեն կարող, դրանք, պարզապես, շեղումներ են, որոնց մասին ես ընդհանրապես չեմ խոսի: Մեր պետությունն, իրականում, խորանում է ճգնաժամի մեջ, քանի որ շուտով ունենալու ենք ԱԺ, որն ունենալու է չընտրված նախագահ և պատգամավորներ, ունենալու ենք նաև նշանակովի դատարաններ և դատավորներ, և դրան է ավելանում նաև մեր կախվածությունն՝ այլ պետություններից: Իսկ իմ այն հայտարարությունը, թե նա համաձայն չէր Մարտի մեկի կամ Հոկտեմբերի 27-ի հետ, անտեղի դարձավ քննադատության թիրախ, քանի որ՝ եթե նախկին ՊՆ-ն այն ժամանակ ասեր՝ ո՛չ, ապա՝ կամ կգնար բանտ, կամ կենթարկվեր պատասխանատվության:
-Չկա՞ մտավախություն, որ եթե Սեյրան Օհանյանն անցնի սահմանը, գուցե հիմա ենթարկվի պատասխանատվության, ասենք, բանակում չարաշահումների մեջ մեղադրանքով:
-Նախկին նախարարն ինձ ասել է, որ ինքը մաքուր է, իսկ սարքել չեն կարող, քանի որ նա հանրային դեմք է և դա կարող է ծանր հետևանք ունենալ սարքողների վրա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
Աղավնի Սուքիասյան