««Նաիրիտի» աշխատակիցները ծրագիր են մշակել և ներկայացրել կառավարությանը: Դա արդիական ծրագիր է՝ գրված մասնագետների կողմից: Ծրագիր է ներկայացվել, որի որևէ դրույթ չի փոխվել, դա ևս փաստում է մեկ բան, որ ներկայացված ծրագիրն արդիական է: Կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը, մեղմ ասած, չի հավատում, որ «Նաիրիտը» կարելի է վերագործարկվել: Հակառակ պարագայում՝ հարց եմ ուղղում կառավարությանը՝ ինչու չեն ուզում «Նաիրիտ» գործարանն աշխատեցնել»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա իրականացնող «Նաիրիտ» գործարանի աշխատակցուհին:

Ըստ քաղաքացու՝ իրենք ունեն տեղեկատվություն, որ Սլովակիան հայտ է ներկայացրել և պատրաստ է ներդրումներ իրականացնել: Խոսելով «Նաիրիտ» գործարանի վաճառվող գույքի մասին՝ քաղաքացին նշեց, որ իրենց ներկայացրել են, որ օտարվող գույքը գործարանի հետագա վերագործարկման դեպքում՝ էլ անհրաժեշտ չի լինելու, իսկ դա արվում է, որպեսզի վճարվեն աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում. 

 

Աղավնի Սուքիասյան

Նարեկ Ավանեսյան