Անցած տարվա հուլիսին 22-ին Ոստիկանության Գառնիի բաժանմունք դիմած տղամարդը հայտնել էր, որ համագյուղացի եղբայրներ Համլետ և Վահե Վարդանյանները հուլիսի 20-ին իր տան մոտ ծեծի են ենթարկել իրեն ու ընտանիքի անդամներին ու պատճառել մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում Վահե Վարդանյանը հրացանով կրակոցներ է արձակել իրենց ուղղությամբ և փախել:
Գառնիի բնակիչ 1977 թվականին ծնված Վահե Վարդանյանը հայտաբերվել է Գառնի գյուղի Երևանյան փողոցում և բերման ենթարկվել:
Առավել մանրամասն՝ Ոստիկանության տարածած տեսանյութում.