«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զ. Սարգսյանը «Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակով կառաջադրվի Սյունիքի մարզում: Այսօր այս մասին «Ելք» դաշինքի համաժողովից հետո լրագրղների հետ զրույցում ասել է ինքը՝ Արամ Զ. Սարգսյանը:
«Ինքս եմ վերագործարկել Ագարակի գործարանը, շատ լավ ճանաչում եմ Սյունիքի բնակչությանը, եղբայրս՝ սպարապետ Վազգեն Սարգսյանն էլ է երկար ժամանակ այդ տարածքում ապրել: Շատ լավ ծանոթ եմ այդ մարզին, այդ պատճառով էլ առաջադրվելու եմ այնտեղ»,- ասաց նա:
Ինչպես նշեց Արամ Սարգսյանը՝ իր ծննդավայր Արարատի մարզում առաջադրվելու է «Հանրապետություն» կուսակցության մեկ այլ անդամ: