Կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանն ավարտում է իր ելույթները «Բանանց»-ի կազմում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
21-ամյա ֆուտբոլլիստը վերջին վեց ամիսների ընթացքում վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս «Փյունիկ»-ում, և այժմ «Բանանց»-ն ու «Փյունիկ»-ը համաձայնության են եկել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ: Պետրոս Ավետիսյանն այդ ակումբ տեղափոխվելու ցանկություն էր հայտնել:
Պետրոս Ավետիսյանը «Բանանց»-ի կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր, մասնակցել է Հայաստանի առաջնության 35 խաղի և դարձել 4 գոլի հեղինակ: