Կյանքի 81-րդ տարում վախճանվել է ամերիկացի դերասանուհի Մերի Թայլեր Մուրը: Այս մասին հայտնել է Reuters-ը: Դերասանուհու ներկայացուցիչը հայտարարել է, որ նա կյանքից հեռացել է՝ շրջապատված հարազատներով եւ մերձավորներով: Ավելի վաղ TMZ պորտալը տեղեկացրել էր չափազանց ծանր վիճակում դերասանուհու հոսպիտալացման մասին:
Մուրն «Էմմի» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր է:

 

 

Նա նկարահանվել է բազմաթիվ կինոֆիլմերում եւ հանրաճանաչ հեռուստասերիալներում, ներառյալ «Սովորությունից հրաժարում» (Change of Habit, 1969) երաժշտական ժապավենը, որում նա կատարել է գլխավոր դերն Էլվիս Փրեսլիի հետ, «Սովորական մարդիկ» (Ordinary People, 1980) կինոկարը, «Դիք Վան Դայքի շոուն» (The Dick Van Dyke Show, 1961-1966) եւ «Մերի Թայլեր Մուրի շոուն»(The Mary Tyler Moore Show, 1970-1977) կատակերգական սերիալները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: