Հունվարի 19-ին ոստիկանության Էրեբունու բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն, խուզարկել են Արտաշիսյան 88 շենքի բնակարաններից մեկը և հայտնաբերել «Մակարով» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփով, 9մմ տրամաչափի 8 փամփուշտ եև ատրճանակի պատյան։

 

Նույն օրը բաժին բերման է ենթարկվել և ձերբակալվել տան տերը՝ 34-ամյա Պետրոս Մինասյանը։

 

Հայտնաբերվածն առգրավվել է և ուղարկվել փորձաքննության։ Քննությունը շարունակվում է։