Հունվարի 20-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է դիմել մի քաղաքացի, որ իր նախկին ընկերոջ ներկայիս ընկերուհին առանց իր համաձայնության սոցիալական կայքերից մեկում տղամարդու անվամբ բացված էջում հրապարակել է իր մերկ և կիսամերկ լուսանկարները:
Իրավապահները պարզել են, որ տղամարդու անվան տակ իրականում թաքնված էր 39-ամյա մի կին: Նա հրավիրվել է ոստիկանություն և պատմել, որ ինքն է հրապարակել մերկ լուսանկարները, որոնք ձեռք էր բերել իր ընկերոջ հեռախոսից, առանց նրա թույլտվության:
Ընկերոջ նախկին ընկերուհուն վարկաբեկելու շարժառիթը եղել է խանդը, թե կինն ունեցել է այլ նպատակներ, կպարզի քննությունը:
Առավել մանրամասն՝ Ոստիկանության տեսանյութում: