Այս օրերին խորհրդարանական ուժերը քննարկում են ապրիլին սահմանված խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու հարցը: «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընտրություններն ապրիլին անցկացնելը սահմանադրական խախտում է, դա հակասահմանադրական է, ուստի իրենց խմբակցությունը գտնում է, որ օրը պետք է փոխել՝ առանց  զգացմունքայնության:

Ըստ Ստեփան Մարգարյանի՝ պետք չէ կառավարման նոր համակարգին անցնել նման հակասահմանադրական քայլով: Ուստի, ԱԺ ընտրությունների օրը փոխելը դառնում է առաջնային: 

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունների օրը տեղափոխելու մասին ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին միացել է նաև Ստեփան Մարգարյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում. 

 

Աղավնի Սուքիասյան

Նարեկ Ավանեսյան