ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր՝ փետրվարի 8-ին, մեկնաբանել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու իրողությունը.

 

«Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։

 

Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է»։