Այսօր Ազգային ժողովում լրագրողները հարց ուղղեցին ՀՅԴ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին՝ հարցնելով՝ ինչո՞վ էր պայմանավորված դերասանուհի Արսինե Խանջյանի շուրջ բարձրացված աղմուկը, որն առավել տարածում ստացավ հենց պատգամավորի նախաձեռնությամբ:
Հարցին՝ արդյոք դերասանուհին իրավունք չունի՞ մերկ նկարահանվելու, պարոն Բաբուխանյանը պաստասխանեց. «Ես այդ հարցին չեմ պատասխանի, ես որևէ մեկի հետ որևէ խնդիր չունեմ»:
Դիտարկմանը, որ Արսինե Խանջյանը և սփյուռքից այլ հայտնի աստղեր պատրաստվում են դիտորդական առաքելություն իրականանցնել, Հայկ Բաբուխանյանը պատասխանեց. «Թե ով կիրականացնի դիտորդական առաքելություն՝ Պողոսը, թե Պետրոսը, որոշում է դիտորդական կազմակերպությունների խորհուրդը: Իսկ արդյոք Արսինե Խանջյանը կարո՞ղ է մասնակցել ընտրությունների որպես դիտորդ՝ որոշում է այդ խորհուրդը»,-ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ Արսինե Խանջյանին չի ճանաչում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.