Մադրդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն օգնել է պորտուգալական Գովեյա քաղաքում գտնվող շների կացարանին, որտեղ ապրում է 80 շուն: Այս մասին տեղեկացնում է Correio da Manhã-ն:

34-ամյա Լիլիանա Սանտոսը ֆինանսական խնդիրներ ունի և չի կարողանում խնամել շներին:

Պորտուգալիայի հավաքականի ավագը իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել: Մարզաշապիկը կվաճառվի աճուրդով, իսկ հասույթը կօգտագործվի կենդանիների խնամքի համար:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռոնալդուին: Այս արարքը շատ կարևոր է մեզ համար», – նշել է Սանտոսը: