Մարտի 3-ին Գլենդելի հայկական Սուրբ Մարիամ եկեղեցու մոտ տեղի կունենա բողոքի ակցիա ու «Երթ հանուն Հայաստանի, մեր ժողովրդի հետ, հանուն մեր ժողովրդի» կարգախոսով: Երթի նպատակն է համերաշխություն հայտնել Հայաստանում ծավալված ժողովրդական շարժմանը: Այս մասին նշված է ակցիայի ֆեյսբուքյան էջում:
Բողոքի երթը կազմակերպում են հայկական ուսանողական ու երիտասարդական միություններ, ինչպես նաեւ ՀՅԴ-ը: