Ayvazyan & Partners բիզնեսի կառավարման ընկերության կառավարող գործընկեր, բիզնես-թրեյներ ՎԱՀԵ ՌՈԲԵՐ ԱՅՎԱԶՅԱՆԸ Հայաստանում առաջին անգամ անցկացնելու է հեղինակային դասընթաց՝ «Էմոցիոնալ վաճառքներ» թեմայով: Այս դասընթացն առհասարակ հեղափոխություն է վաճառքում, հատկապես, հայկական շուկայում:
Այն հիմնված է բազմամյա փորձի վրա: Դասընթացի ընթացքում տրվում են հստակ գործիքներ՝ բացահայտելու մարդու էմոցիաները: Պարզվում է` ազդելով հաճախորդի էմոցիաների վրա, ճանաչելով ու հասկանալով նրա զգացմունքներն ու զգացումները վաճառքի պատասխանատուն հնարավորություն է ստանում իրականացնել ավելի մեծ վաճառք:
Ինչքա˜ն բան կա, որ չգիտենք վաճառքների մասին: Փաստորեն՝ ազդելով մարդու ոչ թե տրամաբանության, այլ էմոցիաների վրա, հնարավոր կլինի իրականացնել ավելի շատ վաճառք: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կարելի է ազդել մարդու էմոցիաների վրա, որպեսզի նա որոշում կայացնի գնել այս կամ այն ապրանքը: Պարզվում է՝ հնարավոր է. «Մարդը գնման որոշում կայացնելիս ընդամենը 1/3-ով է տրամաբանությամբ առաջնորդվում, իսկ 2/3-րդը՝ էմոցիաներով: Վաճառքի մեջ շարժիչ ուժը էմոցիաներն են: Վաճառքը հարաբերություն է մարդու և մարդու միջև, հարկավոր է ուսումնասիրել մարդու վարքագիծը, նախասիրությունները և ազդել էմոցիաների վրա: Վաճառքում և սպասարկման մեջ հաջողության հասնելու համար հարկավոր է սիրել հաճախորդին, ճանաչել նրան ու հասկանալ նրա ցանկությունները՝ թեթևացնելով հոգսը»:
Զրույցում Վահե Ռոբեր Այվազյանը տարբեր օղակներին վերաբերող օրինակների հիման վրա ցույց է տալիս՝ ինչպես ազդել հաճախորդի վրա: Յուրաքանչյուր ոք կիրառելով այս գործիքները, որոնք թվում են նյուանսներ, կհասնի հաջողության:
ՎԱՀԵ ՌՈԲԵՐ ԱՅՎԱԶՅԱՆԻ «Էմոցիոնալ վաճառքներ» հեղինակային դասընթացը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում, փետրվարի 25-ին, ժամը՝ 14:00 - 19:00-ն: Դասընթացը նրանց համար է, ովքեր հետաքրքրված են գրագետ վաճառքներով և ուզում են հասնել հաջողության:
Առավել մանրամասն՝ տեսանյութում