Կես տոննա կշռող եգիպտուհի Էման Ահմեդ աբ Էլ Աթին, որը համարվում է աշխարհի ամենածանրաքաշ կինը, ժամանել է Հնդկաստան՝ բուժվելու: Այդ մասին հայտնել է Yahoo News-ը:
Վիրահատությունից առաջ Էմանին հատուկ սննդակարգ է նշանակվել: Առաջիկա 25 օրվա ընթացքում նա միայն հեղուկ կերակուր է օգտագործելու: Սպասվում է, որ արդյունքում կինը կնիհարի մոտավորապես 50 կիլոգրամով:
Վիրահատությունը կօգնի կնոջը քաշը կրճատելու եւս 150 կիլոգրամով: Դրանից հետո եգիպտուհուն հնգամսյա ֆիզիոթերապիա է սպասում հնդիկ մասնագետների հսկողության ներքո: Բժիշկները հուսով են, որ բուժընթացի ավարտին նա կսովորի նստել ու կկարողանա ինքնուրույն կերակրվել: