Նյու Յորքի Christie’s աճուրդում վաճառվել Է սեղանի լամպ, որն ստեղծվել Է ավելի քան հարյուր տարի առաջ: Գնորդը, որը չի ցանկացել հայտնել անունը, դրա համար վճարել Է 2,8 միլիոն դոլար: Այս մասին հաղորդել Է Luxurylaunches-ը:
Խոսքը վերաբերում Է Pink Lotus մոդելին, որը 1906 թվականին ստեղծել Է Tiffany Studios-ը միակ օրինակով: Բրոնզե հենակալի վրա լամպը պատրաստված Է վիտրաժային տեխնիկայով, դրա համար օգտագործվել Է տարբեր գույների շուրջ 2000 կտոր ապակի:
Լամպի առանձին մասեր երիզված են պղնձե մետաղաթաղանթով եւ զոդված են միասին: