Ընտրական տեղամասերում աշխատելու համար դիմում է ներկայացրել 6000 մասնագետ, որոնց վերապատրաստելու է 120 դասախոս:
Այդ աշխատանքները կատարվելու են մարտի առաջին տասնօրյակից սկսած: Մարտի 2-րդ տասնօրյակում կազմակերպվելու է ստուգում, որից հետո տարածքային ընտրական հանձնաժողովները որոշելու են, թե որ մասնագետը, որ տեղամասում է աշխատելու»,- հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հարցին՝ թե որքան գումար է հատկացվել մասնագետների վերապատրաստմանը և որտեղից են այդ գումարները տրամադրվել, Մուկուչյանը դժվարացավ պատասխանել՝ ասելով, թե ստույգ չի տիրապետում:
Ինչ վերաբերում է ֆինանսակաան աղբյուրին, ապա դա իրականացվում է այն ծրագրի հաշվին, որը կազմակերպել է տեխնիկական սարքերի ձեռքբերումը. այսինքն, միջազգային դոնոր՝ հանրության կողմից: