Այս պահին Երևանի մարզահամերգային համալրիում մեկնարկել է Երկրապահ կամավորականների միության համագումարը։ Համագումարին ներկա են մեծ թվով հյուրեր, ԱԺ պատգամավորներ, պաշտոնյաներ, ԵԿՄ մարզային կառույցների ներկայացուցիչներ։ Ներկա է նաև նախագահ Սերժ Սարգսյանը։ Մինչ բուն միջոցառմանն անցնելը, ներկայացվեց պատմական ֆիլմ՝ նվիրված ԵԿՄ-ին։