Փետրվարի 22-ին, ժամը 15:42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Լևոն Ավետիսյան փողոցի սկզբնամասում գտնվող տներից մեկում:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Այրվել է Ա. Գ.-ին պատկանող տան խոհանոցը, 2 ննջասենյակները՝ գույքով, փայտե առաստաղը՝ մոտ 50 քմ և 2 դուռ: