Այսօր մեկնարկել է ԱԺ հերթական նստաշրջանը։ Նիստի սկզբում ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն օրենսդիր իշխանությանն առաջարկեց ձեռնարկել միջոցառումներ՝ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շուրջ տարատեսակ զարգացումները կանխելու համար.«Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին տեղի են ունենում կարևոր դեպքեր, որոնք վերաբերում են հենց ԱԺ-ին: Տարբեր իրադարձություններ են կատարվում, որոնք իշխանությունների՝ Աժ ընտրություններն անթերի կազմակերպելու ջանքն ու եռանդն են ստվերում»:
Տիգրան Ուրիխանյանն անդրադարձավ նաև ընտրակաշառքների մասին լուրերին, մասնավորապես, նշելով. «Ի՞նչ կասեք այն մասին, որ 100-ով, 1000-ով և տասնյակ հազարներով տեղահանում է տեղի ունենում հատուկ վայրեր, հավանաբար, հատուկ հատուցմամբ՝ քվեարկություն իրականացնելու համար: Էլ չեմ խոսում ընտրակաշառքների մասին. էլ չասեմ վեցանիշ և ավելի թվերով ընտրակաշառքների մասին, էլ չեմ խոսում տարբեր հիմնարկներում ահուսարսափի և ընտրողի վրա ազդեցության լծակների մասին: Եկեք կանխե՛նք սա, քանի դեռ ընտրարաշավը չի սկսվել»:
Ի պատասխան Տիգրան Ուրիխանյանի այս առաջարկի՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ պետք է համատեղ ջանքերով պայքարել խախտումների դեմ՝ վստահեցնելով, որ դրանց դեմ պայքարի համար օրենքներ չկան: