Հայաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող ռուսական «Արմավիր»-ի ֆուտբոլիստները, մարզչական շտաբը, ինչպես նաև ակումբի ղեկավարներն՝ այցելել են Էջմիածին:

«Էջմիածինը հայերի համար սուրբ քաղաք է: Համարվում է, որ գալ Հայաստան և չլինել այստեղ՝ նշանակում է չլինել Հայաստանում»,- գրված է ռուսական ակումբի կայքում: