Ռուսաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին, և դա նրա սկզբունքային դիրքորոշումն է: Ամենշաբաթյա իր ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության մշտական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով շփման գծում լարվածության աճը:

«Դուք գիտեք մեր սկզբունքային դիրքորոշումը, որը նպատակաուղղված է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորմանը: Դա սկզբունքային դիրքորոշում է, այդ թվում փաստաթղթային, և մենք դրան հավատարիմ ենք»,- ասել է Զախարովան' ավելացնելով, որ պաշտոնական Մոսկվան շարունակում է աշխատանքային կապերը հակամարտության կողմերի հետ: