Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերստին հատուկ ծառայություններից եւ անվտանգության ուժերից պահանջել է գործադրել բոլոր ջանքերը՝ ֆրանսիայում նոր ահաբեկչական գործողություններ թույլ չտալու համար, հատկապես նախընտրական շրջանում: Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում՝ ամփոփելով Պաշտպանության եւ ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքները:

«Քննարկվել են այս շրջանում մեր երկրի եւ քաղաքացիների դեմ ուղղված հնարավոր ահաբեկչական գործողությունների կանխման միջոցները»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Բացի դրանից, Օլանդը ողջունել է Մոսուլում իրադրության զարգացումը, որտեղ կառավարական զորքերը միջազգային կոալիցիայի ուժերի օգնությամբ գործողություն են իրականացնում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: