Նշանակություն չունի, թե քանի հոգու հետ եք դուք ժամադրվել ձեր կյանքի ընթացքում, այնուամենայնիվ, միշտ էլ հետաքրքիր է իմանալ, թե ինչն է դուր գալիս տղաներին: Մենք փորձել ենք վերջապես պարզել, թե ինչն է գրավում տղամարդկանց:
Այսպիսով, BlogNews-ը ձեզ է ներկայացնում 7 բաներ, որոնք խելքահան են անում տղաներին:
Կապույտ աչքեր
Կապույտ աչքերով տղաները նախընտրում են կապույտ աչքերով աղջիկների, մինչդեռ մուգ աչքերով տղաները հստակ կողմնորոշում չունեն: Կապույտ աչքերով տղաները գիտակցաբար թե անգիտակցաբար նմանատիպ հակվածություն են ցուցաբերում գենետիկ պատճառներով: Նրանց պարզապես զմայլում է այն միտքը, որ իրենց երեխաները նույնպես լինեն կապույտ աչքերի կրողներ:
Մայրական գեներ
Որոշ տղաներ հակվածություն են ցուցաբերում այն աղջիկների հանդեպ, ովքեր որոշակիորեն նման են իրենց մայրիկներին, օրինակ՝ աչքերի կամ մազերի գույնով: Սա ենթագիտակցաբար է. մայրիկի հետ նմանությունն ասոցացվում է տան, ջերմության, հոգատարության, անվտանգության և հանգստության հետ:
Ծիծաղ
Տղամարդկանց դուր են գալիս այնպիսի կանայք, ովքեր ծիծաղում են իրենց կատակների վրա: Նրանց համար չափազանց կարևոր է գտնել մեկին, ով կգնահատի և կհասկանա իրենց հումորի զգացումը:
Ճիշտ անկյուն
Ահա թե որտեղից է գալիս ճիշտ անկյունը գտնելու մոլուցքը: Պարզվում է՝ տղաներին դուր են գալիս այն աղջիները, ովքեր նկարներում իրենց գլուխը թեթևակիորեն կողք և դեպի վեր են թեքում: Սա ունի ենթագիտակցական բնույթ՝ ականարկելով հին ժամանակները, երբ կանայք ներքևից վերև էին նայում տղամարդկանց:
Արկածասեր և համարձակ
Նմանատիպ աղջիկները համարվում են չափազանց սեքսուալ: Այնպես որ ճիշտ ժամանակն է ակտիվ ապրելակերպի անցնելու:
Գեղեցիկ, կլորիկ կոնքեր
Օ, այո՛, ինչպես երգում էր Շակիրան ‹‹կոնքերը չեն ստում››: Տղամարդկանց դուր են գալիս նեղ իրանով և փոքր ինչ լայն, կլորիկ կոնքերով կանայք:
Բնավորություն
Որքան էլ արտաքինը կարևոր չլինի, բնավորությունը շատ ավելի կարևոր է: Տղամարդկանց դուր են գալիս բարի, հարգալից և լավատես կանայք: